Տրոլեյբուսներ

Երեւանը, Սուխումի հետ միասին, տարածաշրջանում երկու քաղաքներից մեկն է, որտեղ պահպանվել է տրոլեյբուսային համակարգը: Այն բացվել է 1949 թ., ներկայումս գործում է 5 երթուղի: Տրոլեյբուսներն սպասարկվում են «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի կողմից: Տրոլեյբուսն էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոց է: Ներկայումս «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի հաշվեկշռում առկա է 51 միավոր տրոլեյբուս, որոնցից՝ Škoda 14Tr (չեխական, 12 հատ), Berliet ER100 (ֆրանսիական, 5 հատ) և ЛиАЗ-5280 (ռուսական, 34 հատ) մոդելի տրոլեյբուսներ: Առկա են 1 թեմատիկ տրոլեյբուս և 2 կիսացածրահատակ տրոլեյբուս՝ հարմարացված հաշմանդամների համար:

Տրոլեյբուսների ուղևարձը կազմում է 50֏, այն Երևանում գործող ամենաէժան հասարակական տրանսպորտի միջոցն է:

2022 թվականի հուլիսի 11-ին հ. 2 տրոլեյբուսային երթուղին երկարացվեց մինչև «Կլայկ» ԱԿ: Սխեմա

Նաև աշխատանքներ են տարվում տրոլեյբուսի պարկի թարմացման ուղղությամբ. շուտով Երևան կժամանի 15 միավոր նոր սերնդի տրոլեյբուս, որն էապես կբարելավի վերգետնյա էլեկտրատրանսպորտի աշխատանքը: Տրոլեյբուսների պարկը նաև վերազինվում է տեղական ջանքերով. դրանից նշանակալի է «Երազ» տրոլեյբուսը, որը հավաքվել է Երևանում՝ «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից, ներկայումս հիմանորոգվում է ևս 1 շարժակազմ:

Երևանի տրոլեյբուսների երթուղիների սխեմա

Տրոլեյբուսային երթուղիները՝

🚲🧳

1. Մետրոկայարան «Գարեգին Նժդեհի հրապարակ» – Գարեգին Նժդեհի փողոց – Արշակունյաց պողոտա – Կրկես – Քաղաքապետարան – Մաշտոցի պողոտա – Օպերա – Մատենադարան – Կորյունի փողոց – Բժշկական համալսարան – Չարենցի փողոց – ԵՊՀ – Հերացու փողոց – Մյասնիկյան պողոտա – Կենդանաբանական այգի – Գայի պողոտա – Նոր Նորքի տրոլեյբուսի պարկ – Թևոսյան փողոց – Քոչինյան փողոց – Ջրվեժ:

Հետադարձը. Ջրվեժ – Քոչինյան փողոց – Թևոսյան փողոց – Նոր Նորքի տրոլեյբուսի պարկ – Գայի պողոտա – Մյասնիկյան պողոտա – Կենդանաբանական այգի – Հերացու փողոց – Բժշկական համալսարան – Կորյունի փողոց – Մատենադարան – Օպերա – Մաշտոցի պողոտա – Քաղաքապետարան – Կրկես – Արշակունյաց պողոտա – Մետրոկայարան «Գործարանային» – Շենգավիթի տրոլեյբուսի պարկ – Բագրատունյաց պողոտա – Մետրոկայարան «Գարեգին Նժդեհի հրապարակ»:

🚲🧳

2. «Կլայկ» առևտրի կենտրոն – Հովիկ Հայրապետյանի անվան ձիարշավարան – Շիրակի փողոց – Արտաշիսյան փողոց – Չեխովի փողոց – Բագրատունյաց պողոտա – Մետրոկայարան «Գարեգին Նժդեհի հրապարակ» – Բագրատունյաց պողոտա – Շենգավիթի տրոլեյբուսի պարկ – Մետրոկայարան «Գործարանային» – Արշակունյաց պողոտա – Կրկես – Մետրոկայարան «Զորավար Անդրանիկ» – Տիգրան Մեծի պողոտա – Երևանի ե/գ կայարան – Արցախի պողոտա – Էրեբունու փողոց – «Էրեբունի» թանգարան:

Հետադարձը. «Էրեբունի թանգարան» – Էրեբունու փողոց – Արցախի պողոտա – Երևանի ե/գ կայարան – Տիգրան Մեծի պողոտա – Մետրոկայարան «Զորավար Անդրանիկ» – Կրկես – Արշակունյաց պողոտա – Գարեգին Նժդեհի փողոց – Մետրոկայարան «Գարեգին Նժդեհի հրապարակ» – Բագրատունյաց պողոտա – Չեխովի դպրոց – Արտաշիսյան փողոց – Շիրակի փողոց – Հովիկ Հայրապետյանի անվան ձիարշավարան – «Կլայկ» առևտրի կենտրոն:

🚲🧳

9. Ավան (Նարեկացի թաղամաս) – Մարշալ Բաբաջանյանի փողոց – Աճառյանի փողոց – Բուսաբանական այգի – Ալմաստ ե/գ կայարան – Ռուբինյանց փողոց – Դավիթ Անհաղթի փողոց – Եվրոպական համալսարան – Լամբադա կամուրջ – Կոմիտասի պողոտա – Կասյան փողոց – Մետրոկայարան «Բարեկամություն» – Բաղրամյան պողոտա – Օպերա – Տիկնիկային թատրոն – Սայաթ-Նովայի փողոց – Խանջյան փողոց – Կրկես:

Հետադարձը. Կրկես – Քաղաքապետարան – Մաշտոցի պողոտա – Օպերա – Կասկադ – Բաղրամյան պողոտա – Մետրոկայարան «Բարեկամություն» – Կասյան փողոց – Կոմիտասի պողոտա – Լամբադա կամուրջ – Եվրոպական համալսարան – Դավիթ Անհաղթի փողոց – Ռուբինյանց փողոց – Ալմաստ ե/գ կայարան – Մարշալ Բաբաջանյանի փողոց – Աճառյանի փողոց – Նվեր Սաֆարյանի փողոց – Ավան (Նարեկացի թաղամաս):

🚲🧳

10. Մետրակայարան «Բարեկամություն» – Կասյան փողոց – Կոմիտասի պողոտա – Լամբադա կամուրջ – Եվրոպական համալսարան – Դավիթ Անհաղթի փողոց – Ռուբինյանց փողոց – Ալմաստ ե/գ կայարան – Գայի պողոտա – Գալշոյան փողոց – Արտեմ Միկոյան փողոց – Նոր Նորք 5, 6 զանգվածներ:

Հետադարձը. Նոր Նորք 5, 6 զանգվածներ – Բադալ Մուրադյան փողոց – Գայի պողոտա – Ալմաստ ե/գ կայարան – Ռուբինյանց փողոց – Դավիթ Անհաղթի փողոց – Եվրոպական համալսարան – Լամբադա կամուրջ – Կոմիտասի պողոտա – Գյուլբենկյան փողոց – Հրաչյա Քոչարի փողոց – Մետրոկայարան «Բարեկամություն»:

🚲🧳

15. Գևորգ Չաուշի հրապարակ – Շիրազի փողոց – Գրիգոր Հասրաթյան փողոց – Սեբաստիա փողոց – Երևանյան լիճ – Բագրատունյաց պողոտա – Մետրոկայարան «Գարեգին Նժդեհի հրապարակ» – Բագրատունյաց պողոտա – Շենգավիթի տրոլեյբուսի պարկ – Մետրոկայարան «Գործարանային» – Արշակունյաց պողոտա – «Էրեբունի» օդանավակայան:

Հետադարձը. «Էրեբունի» օդանավակայան – Արշակունյաց պողոտա – Մետրոկայարան «Գործարանային» – Շենգավիթի տրոլեյբուսի պարկ – Բագրատունյաց պողոտա – Մետրոկայարան «Գարեգին Նժդեհի հրապարակ» – Բագրատունյաց պողոտա – Երևանյան լիճ – Սեբաստիա փողոց – Գրիգոր Հասրաթյան փողոց – Շիրազի փողոց – Գևորգ Չաուշի հրապարակ:

«Երազ» տրոլեյբուսը՝ փորձերթի ժամանակ
Škoda 14Tr02/6
Škoda 14Tr02/6
Škoda 14Tr/Arm՝ թեմատիկ
Berliet ER100
ЛиАЗ-5280
ЛиАЗ-52803՝ կիսացածրահարթակ
ЛиАЗ-5280 տրոլեյբուսի սալոնը

Շենգավիթի տրոլեյբուսի պարկ

Design a site like this with WordPress.com
Get started